Ես եվ իմ հայրենիքը

Իմ հայրենիքը Հայաստանն է։Ես շատ եմ սիրում այն, ես Հայաստանի տեղերից շատ եմ սիրում Արցախը, Արալեռը, Սևանը, Դիլիջանը, Կակաչների դաշտը Աշտարակի Սուրբ Կարմրավոր եկեղեցին և Արցախի Դեդո Բաբոն։Այս բոլոր տեղերում ես եղել եմ և շատ եմ սիրում։Ես կարծում եմ, որ պետք է մաքուր պահենք մեր Հայաստանը, որովհետև մեր տունն է , որ ճամփորդելիս մեզ լավ զգանք, հաճույք ստանանք, ոչ թե տհաճություն զգանք, որ մարդիկ գան Հայաստան և տեսնեն նրա գեղեցկությունն ու ցանկանան մնալ այստեղ, ապրեն այստեղ։Իմ հայրենիքում եկեղեցիները բոլորը բարձրունքների վրա են, դա Հայաստանի առանձնահատկություններից մեկն է։Նրանք մեծամասամբ հին են և հենց դրանով սիրուն։Ես շատ եմ սիրում մեր հայկական լավաշը, նուռը, ծիրանը։Ես մշակում եմ մեր այգու նռենին ու ծիրանենին իմ պապիկի հետ, իսկ հայկական լավաշը թխում է տատիկս ։Ես սիրում եմ շատ ճամփորդել ընտանիքիս հետ , հատկապես շատ ենք գնում Աշտարակի կողմի եկեղեցիները և դաշտերը։Անցյալ շաբաթ ես իմ ընտանիքի հետ որոշել էինք յոթ եկեղեցիներ գնալ, շատ ուրախ ու հետաքրքիր էր, ես մի քանի հուշ գնեցի եկեղեցիներից, ես եղա նաև ինձ ծանոթ Կարմրավոր, Ծիրանավոր և Սպիտակավոր եկեղեցիներում, ուր եղել էի հինգ տարեկանում ՝իմ ընկեր Մելինեի հետ։

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *